Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Ծառուկյանը դեռ ուրախանում էր

Ծառուկյանը դեռ ուրախանում էր
13.01.2015 | 16:32

Երեկ Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքով պայմանավորված հայկական գրեթե բոլոր հեռուստաընկերությունների եթերացանցում փոփոխություններ եղան` հետաձգվեցին ամանորյա հաղորդումները: Բացառությամբ մի քանիսի, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերության: Այստեղ ամանորյա տաշի-տուշի էր:

Ժողովրդի համար «մտածող» ու իր խոսքը «գործ» դարձրած Գագիկ Ծառուկյանին չէ՞ր հետաքրքրում ողջ երկիրը ցնցած ողբերգությունը, կամ նրա կողքին մի «կենդանի շոֆեր» չկա՞ր, որ հուշեր` գոնե այդ օրը սեփական հեռուստաընկերության եթերը չողողել «աստղերի» երգուպարով: Կամ էլ ԲՀԿ առաջնորդը շա~տ է կենտրոնացել առաջիկա խորհրդաժողովի վրա:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1439

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ